Տիգրան Աբրահամյանն այցելել է ՀՀ-ում Իրանի դեսպանատուն՝ «Պատիվ ունեմ» խմբակցության անունից ցավակցություններ և սփոփանքի խոսքեր արտահայտելու համար
Քաղաքական
12:01 05/03/2026
Հայաստան

Տիգրան Աբրահամյանն այցելել է ՀՀ-ում Իրանի դեսպանատուն՝ «Պատիվ ունեմ» խմբակցության անունից ցավակցություններ և սփոփանքի խոսքեր արտահայտելու համար

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այցելել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն՝ «Պատիվ ունեմ» խմբակցության անունից ցավակցություններ և սփոփանքի խոսքեր արտահայտելու համար։

«Պատերազմը մարդկային ողբերգություն է, որն իր հետ բերում է հսկայական կորուստներ և ավերածություններ։

Հայ ժողովուրդն անընդհատ այդ ողբերգությունների միջով է անցնում և լավ է հասկանում, թե ինչ ցավ ու տառապանք է այն պատճառում։

Խաղաղությունն այլընտրանք չունի. պատերազմական այս գործողությունները կփոխեն իրադրությունը, սակայն լուծումներ չեն բերի»,- գրել է Աբրահամյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Տիգրան Աբրահամյանն այցելել է ՀՀ-ում Իրանի դեսպանատուն՝ «Պատիվ ունեմ» խմբակցության անունից ցավակցություններ և սփոփանքի խոսքեր արտահայտելու համար