Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Քաղաքացի դատավոր, Ռոմանոսին զանգեք». Դատական նիստի ընթացքում հոսանքն անջատվեց
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական հերթական նիստի ընթացքում հոսանքն անջատվեց։ Դատավորը հայտարարեց ընդմիջում, քանի որ չեն կարող արձանագրել նիստը։
«Ռոմանս Պետրոսյանին զանգեք, քաղաքացի դատավոր Ռոմանոսին զանգեք»,- դահլիճից գոռաց ներկայներից մեկը ։
Նշենք, որ հոսնանքն անջատվեց այն պահին, երբ հանրային մեղադրողը կարդում էր հործով մեղադրյալ, տվյալ զորամասի հրամանատարի տեղակալ Գոռ Աղեկյանըի նախաքննական ցուցմունքները։
Հիշեցնենք, որ 2023-ին հունվարի 19-ին, ժամը 01.30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել էր 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել էր հոսպիտալ։