Իսրայելի ֆինանսների նախարարի որդին վիրավորվել է Լիբանանի սահմանին. ԶԼՄ-ներ
Քաղաքական
17:03 06/03/2026
Աշխարհ

Իսրայելի ֆինանսների նախարարի որդին վիրավորվել է Լիբանանի սահմանին. ԶԼՄ-ներ

Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչի որդին թեթև վիրավորվել է Լիբանանի հետ սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ։ Այդ մասին ուրբաթ օրը հաղորդել է իսրայելական Ynet լրատվական կայքը։

«Ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչի որդին թեթև վիրավորվել է Լիբանանի հետ սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Համացանցում շրջանառվում է նաև տեսանյութ, որտեղ նախարարը գրկում է իր որդուն, որը հագել է Իսրայելի պաշտպանության ուժերի (IDF) համազգեստ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իսրայելի ֆինանսների նախարարի որդին վիրավորվել է Լիբանանի սահմանին. ԶԼՄ-ներ