Այսօրվա դրությամբ ԱՄԷ-ում մնացած ՀՀ քաղաքացիների հայտարարության ցանկում գրանցվել է 183 քաղաքացի
Հասարակություն
18:49 07/03/2026
Հայաստան

Այսօրվա դրությամբ ԱՄԷ-ում մնացած ՀՀ քաղաքացիների հայտարարության ցանկում գրանցվել է 183 քաղաքացի

Մարտի 7-ի առավոտյան դրությամբ՝ Աբու Դաբիում ՀՀ դեսպանության կողմից տեղադրված՝ ԱՄԷ-ում մնացած ՀՀ քաղաքացիների հայտարարության ցանկում գրանցվել է 183 քաղաքացի։ ՀՀ ԱԳՆ հաղորդմամբ,  Աբու Դաբիում ՀՀ դեսպանությունը և Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում է արտակարգ ռեժիմով պատասխանել ՀՀ քաղաքացիներին հետաքրքրող հարցերին։

ԱՄԷ-ում ՀՀ դեսպանություն դիմած քաղաքացիները բարձրացրել են ՀՀ վերադառնալու թռիչքների չեղարկման/հետաձգման հետևանքով ՀՀ-ում աշխատանքից բացակայությունների խնդիրը՝ հայցելով աջակցություն առ այն, որ ՀՀ-ում գործատուներն անհագելի չհամարեն բացակայությունները և պահպանվի բացակա օրերի աշխատավարձը։ ՀՀ ԱԳՆ այս խնդիրը քննարկում է կառավարության գործընկերների հետ՝ ՀՀ քաղաքացիներին լուծում առաջարկելու նպատակով։

Մարտի 8-ին դեսպանության և գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվող դեպի Օման տեղափոխումից օգտվելու նպատակով գրանցվել է 37 ՀՀ քաղաքացի։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder