Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մեծ Բրիտանիան պատրաստվում է HMS Prince of Wales ավիակիրի հնարավոր տեղակայմանը Մերձավոր Արևելք։ Այս մասին հաղորդում է Sky News-ը։
Նշվում է, որ բրիտանական իշխանությունները բարձրացրել են նավի մարտական պատրաստվածության մակարդակը։ Անձնակազմը նախազգուշացվել է նավի հնարավոր տեղակայման մասին՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության ֆոնին։
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, մարտի 1-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը X սոցիալական ցանցում հայտարարեց, որ Լոնդոնը ընդունել է Վաշինգտոնի խնդրանքը՝ օգտագործել բրիտանական ռազմական բազաները Իրանում հրթիռային պահեստներին հարվածելու համար: Այնուհետև վարչապետը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները բրիտանական բազաներ մուտք գործելու խնդրանք չի ներկայացրել Իսլամական Հանրապետության դեմ գործողությունների մեկնարկից առաջ և այն խնդրել է միայն փետրվարի 28-ին՝ դրանց սկսվելու օրը: