ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել Իրանին և Ադրբեջանին խոհեմություն ցուցաբերել, զերծ մնալ չմտածված քայլերից
Քաղաքական
19:06 07/03/2026
Աշխարհ

ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել Իրանին և Ադրբեջանին խոհեմություն ցուցաբերել, զերծ մնալ չմտածված քայլերից

Մոսկվան կոչ է անում Իրանին և Ադրբեջանին ցուցաբերել առավելագույն խոհեմություն և զերծ մնալ չմտածված քայլերից՝ Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում անօդաչու թռչող սարքի միջադեպից հետո։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։

«Ադրբեջանի և Իրանի միջև առաջացած լարվածության վերաբերյալ մենք կոչ ենք անում երկու կողմերին՝ մեր ռազմավարական գործընկերներին, ցուցաբերել առավելագույն խոհեմություն, զերծ մնալ չմտածված քայլերից և չստեղծել նոր բաժանարար գծեր տարածաշրջանում՝ ի վնաս բարիդրացիության սկզբունքի», - ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder