19-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է բաժանարար գոտու բազալտե եզրաքարերին, էլեկտրասյանը և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում
Հասարակություն
13:07 08/03/2026
Հայաստան

19-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է բաժանարար գոտու բազալտե եզրաքարերին, էլեկտրասյանը և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում

 Մարտի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում Արմավիրի մարզի բնակիչ 19-ամյա Արման Ջ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բախվել է բաժանարար գոտու բազալտե եզրաքարերին, էլեկտրասյանը և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում։

«Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները»,-հայտնում է shamshyan.com-ը;

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder