Էդ է մեր անվտանգությունն այսօր՝ ինքը կուկոռուզ ուտի, մեկը ԱԱԾ շենքը վառի. Նարեկ Կարապետյան
Քաղաքական
20:30 08/03/2026
Հայաստան

Էդ է մեր անվտանգությունն այսօր՝ ինքը կուկոռուզ ուտի, մեկը ԱԱԾ շենքը վառի. Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը տեսանյութ է հրապարակել, որի ուղեկցող գրության մեջ ասվում է.

«Ուժեղ է այն ղեկավարը, որը պատրաստվում է իր երկրին սպառնացող իրական վտանգներին ութ քայլ առաջ, և ոչ թե զբաղված է եգիպտացորեն ուտելով։

Ժամանակն է նոր և ուժեղ առաջնորդի»։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապեըյանը, մարզային այցի ժամանակ դիմելով ժողովրդին,  ասաց. «Ունենք պատերազմող տարածաշրջան, Իրանը բալիստիկ հրթիռ է ուղարկում՝ Իսրայելը պաշտպանվում է; Իսրայելն է ուղարկու՝ Իրանն է պաշտպանվում։ Մեր հարևանների վիճակին նայեք՝ Ադրբեջանը հատուկ համակարգ է ստեղծում։ Իսկ մեր ԱԱԾ շենքի կողքը մի ջինսերով տղա հրավառ նյութ է շպրտում։ Էդ է մեր անվտանգությունն այսօր՝ ինքը կուկոռուզ ուտի, մեկը ԱԱԾ շենքը վառի։ 

Ուժեղ երկիրն այն է, որ դու 8 քայլ առաջ գիտես, թե որն է երկրի իրական վտանգները, որ դու թուրքիա սովորած մարդկանց չես բերում կողքդ և ուղարկու թուրքի հետ բանակցելու։

Ուժեղ երկիրն իրական անվտանգություն ունենալն է, որ մարդը չի հասնում ԱԱԾ, եթե այդպիսի միտք ունի։ Ոչ թե ընդդիմության հետ կապված  ասի՝ կլինի լայք չանեք։ Մարդիկ արդեն որոշել են. անգամ իրենց հարցումներով 50 % էին առաջ հավաքել, հիմա դրա կեսն են հավաքում։

Դա նրանից է, որ ժողովուրդը նոր առաջնորդ է ուզում՝ ուժեղ, նորմալ գործ անող։ Բոլորս միասին էդ պայքարի մաս կազմելով պետք է հասնենք դրան։ Վստահ եմ կհասնենք»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder