Իսրայելի հայ համայնքում տուժածներ չկան. Չերնամորյան
Քաղաքական
16:59 09/03/2026
Տարածաշրջան

Իսրայելի հայ համայնքում տուժածներ չկան. Չերնամորյան

Ռազմական գործողությունների հետևանքով Իսրայելի հայ համայնքի շրջանում տուժածներ չկան։ Այս մասին հայտնել է իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը։

«Պատերազմը շարունակվում է, առավոտյան հրթիռահարության պատճառով 2 օտարազգի շինարարներ են զոհվել, մեկ քաղաքացի ծանր վիրավորվել է։ Կրկին թիրախավորել էր երկրի կենտրոնը։ Հայերի շրջանում տուժածներ չկան։ Գիշերը կրկին տագնապ էր, առավոտյան ևս, պատերազմը դաժան երևույթ է ու միշտ տուժում է հասարակ ժողովուրդը»,-մանրամասնել է նա։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder