Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Մախաչկալայում «Դոնալդ Թրամփ» օգտանունն օգտագործող տղամարդը տուգանվել է Telegram-ի հաղորդագրությունների հավելվածում հայերին վիրավորելու համար։ Լուրը հրապարակվել է քաղաքի Լենինսկի շրջանային դատարանի կայքում։
«Իսմայիլովին մեղավոր ճանաչել Ռուսաստանի Դաշնության Վարչական իրավախախտումների օրենսգրքի 20.3.1 հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական իրավախախտում կատարելու մեջ և նշանակել տասը հազար ռուբլի վարչական տուգանք»,-ասվում է որոշման մեջ։
Գործի նյութերի համաձայն՝ «Դոնալդ Թրամփ» օգտանունով Telegram-ի օգտատիրոջ մեկնաբանություններում հայերի նկատմամբ անօրինական գործողություններ հրահրող հայտարարություններ են եղել։
Տղամարդը ընդունել է իր մեղքը և չի բողոքարկել որոշումը»։