Հայաստանի ապագան «միութենական կազմի» մեջ պատկերացնողներն ինձ համար Նիկոլ Փաշինյանի գործակալներն են ու օգնում են նրան . Արման Թաթոյան
Քաղաքական
21:56 09/03/2026
Հայաստան

Հայաստանի ապագան «միութենական կազմի» մեջ պատկերացնողներն ինձ համար Նիկոլ Փաշինյանի գործակալներն են ու օգնում են նրան . Արման Թաթոյան

«Միասնության թևեր» կուսակցության նախագահ Արման թաթոյանը գրում է.

«Հայաստանի ապագան «միութենական կազմի» մեջ պատկերացնողներն ինձ համար կա’մ Նիկոլ Փաշինյանի գործակալներն են ու օգնում են նրան, որ «փրկիչ» ներկայանա, կա՛մ շարքային անհայրենիքներ են։

Իսկ հիմա՝ կոնկրետ ՔՊ-ին ու նրա քարոզիչներին. Հայաստանի անկախության «փրկիչնե՛ր», ամեն օր քայքայում եք, ուղղակի էրոզիայի եք ենթարկում մեր երկրի անվտանգությունը ու թաքուն եք պահում մեզանից: Մի քանի օր առաջ փաստերով ամեն ինչ ցույց տվեցի։

Դո՞ւք եք մեր ինքնիշխանության երաշխավորը, դո՞ւք եք դիրքորոշում ակնկալողները։ Ալիևի հայտարարությունները լսում եք, սեղանի տակից դուրս չեք գալիս: Բա խոսեք, բան չունե՞ք ասելու մեր սահմանները ձեր լուռ թույլտվությամբ ձեւափոխող Ադրբեջանին, թե՞ Ադրբեջանի հետ միութենական պետություն էլ դուք ուզենաք մտնել:

Չփորձե´ք մեզ ներքաշել ձեր խաղերի մեջ:

Ահա, թե ինչու եմ ասում, որ ես լինելու եմ Հայաստանի թեկնածուն առաջիկա ընտրություններում։ Ես իմ որոշումներում մշտապես առաջնորդվելու եմ Հայաստանի շահով»։

 Հիշեցնենք, որ ԱՀ ԱԽ նախկին քատուղար Վիտալի Բալասանյանը նախօրեին հայտարարել էր.

«Մոտ ժամանակներս քաղաքական քարտեզը փոխվելու է, հիմա նրանք, ովքեր շուտ հասկացան իրենց տեղը, դերը, նշանակությունը, իմացան, որ աշխարհակարգում են, շատ շուտ փրկվելու են։ Պարզ ասեմ՝ Կովկասը դեպի հյուսիս։ Մեր քաղաքականությունը պետք է լինի հարավ, Պարսկաստանի հետ պետք է շատ լավ հարաբերություններ պահի ու մենք պիտի լինենք Միութենական կազմում, 100 տարի առաջ ինչպես եղել է Խորհրդային Միությունը։ Հիմա անունը ինչ կդնեն, չգիտեմ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder