Մերժելով Սամվել Կարապետյանի փաստաբանների բողոքը և անփոփոխ թողնելով տնային կալանքը՝ ևս մեկ անգամ հաստատվում է այս գործընթացի բացառապես քաղաքական բնույթը. Ամստերդամ
Իրավունք
17:58 09/03/2026
Հայաստան

Մերժելով Սամվել Կարապետյանի փաստաբանների բողոքը և անփոփոխ թողնելով տնային կալանքը՝ ևս մեկ անգամ հաստատվում է այս գործընթացի բացառապես քաղաքական բնույթը. Ամստերդամ

«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի օրեր առաջ կայացրած որոշումը՝ մերժել Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի բողոքը և անփոփոխ թողնել տնային կալանքը, ևս մեկ անգամ հաստատում է այս գործընթացի բացառապես քաղաքական բնույթը»,- նշված է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու, բարերար Սամվել Կարապետյանի միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամը։

Նա նշել է. «Արդեն 260 օրից ավելի շարունակվող այս ազատազրկումը չունի որևէ իրավական հիմնավորում. այն դատական համակարգի միջոցով իրականացվող հետապնդում է՝ Մայր Աթոռը պաշտպանող հանրային խոսքի համար։

Մերժելով վերացնել այս աբսուրդային սահմանափակումները՝ դատարանը հերթական հարվածն է հասցնում իրավունքի գերակայությանը։

Մենք շարունակելու ենք հետևողականորեն ներկայացնել այս անօրինականությունների փաստերը միջազգային հանրությանը, մինչև չդադարեցվի Սամվել Կարապետյանի և մյուս քաղբանտարկյալների նկատմամբ կիրառվող հալածանքը և չվերականգնվի արդարությունը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder