Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 488 տոննա ռուսական հացահատիկ
Այսօր Ադրբեջանի Բիլաջարի երկաթուղային կայարանից մեկնել է ռուսական հացահատիկ տեղափոխող բեռնատար գնացք, որը Ադրբեջանի տարածքով ուղևորվել է Հայաստան։ Ըստ ադրբեջանական լրաջվամիջոցների, գնացքը բաղկացած է յոթ վագոնից, իսկ տեղափոխվող հացահատիկի ընդհանուր քաշը կազմում է 488 տոննա։
Գնացքը Բյոյուք Քյասիկ կայարանով կանցնի, կհատի Վրաստանի հետ սահմանը և ճանապարհը կշարունակի դեպի Հայաստան։
Նախորդ նմանատիպ բեռնափոխադրումը տեղի է ունեցել փետրվարի 4-ին. 560 տոննա ռուսական հացահատիկ տեղափոխող ութ վագոնանոց գնացքը Ադրբեջանի միջոցով ուղարկվել է Հայաստան։
Մինչ օրս Ռուսաստանից Ադրբեջանի միջոցով Հայաստան է ուղարկվել ավելի քան 21,000 տոննա (302 վագոն) հացահատիկ, ինչպես նաև 610 տոննա (9 վագոն) պարարտանյութ։