ՀՀԿ-ն օրակարգ թելադրելու և փողոցը վերահսկելու իր տարբերակն ունի. Տիգրան Աբրահամյան
Քաղաքական
10:28 09/03/2026
Հայաստան

ՀՀԿ-ն օրակարգ թելադրելու և փողոցը վերահսկելու իր տարբերակն ունի. Տիգրան Աբրահամյան

«Իշխանությանը փողոցում կամ ընտրություններով հաղթելու համար նախ պետք է գերակայություն ապահովել քաղաքական օրակարգում։ Իշխանության օրակարգերի և գործունեության քննադատությունը իրավիճակի վերահսկողությունը վերցնելու հնարավորություն չի տալիս»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ 

Ըստ նրա, ՀՀԿ-ն օրակարգ թելադրելու և փողոցը վերահսկելու իր տարբերակն ունի՝ վարչապետին անվստահություն հայտնելու տեսքով, որը լայն համախմբման դեպքում բազմաթիվ երևացող և չերևացող խնդիրներ է լուծում՝ նաև նպաստելով ընտրություններում հավաքական ընդդիմության հաջողությանը։

«Եթե վերոնշյալ մոտեցումը այս կամ այն ուժը չի կիսում՝ հիմնավորումը դեռ մի կողմ, պետք է այլ առաջարկ իջեցնի՝ այլընտրանք, հակառակ դեպքում իշխանությունն իր օրակարգային, քարոզչական առավելությունն արագ կկապիտալիզացնի»,- գրել է Տ.Աբրահամյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՀՀԿ-ն օրակարգ թելադրելու և փողոցը վերահսկելու իր տարբերակն ունի. Տիգրան Աբրահամյան