Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը, հայտարարվել հետախուզում
Իրավունք
14:13 10/03/2026
Հայաստան

Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը, հայտարարվել հետախուզում

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը։ 

«Դատախազը Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել Քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով` (վստահված գույքը հափշտակելուն դրդել): Խափանման միջոց է կիրառվել կալանքը, հայտարարվել հետախուզում»,- Panorama.am-ին հայտնեցին գլխավոր դատախազությունից։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder