Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Շրջանառվող կեղծ տեղեկություններն ուղեկցվում են «Google Earth» տիեզերական ապահովման տեսալուսանկարներով , որոնց կապակցումն իրականության հետ ունի շեղումներ, իսկ վրայի սահմանագիծը չունի իրավական հիմք»,- Թելեգրամի պաշտոնական էջում հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը՝ տեսանյութը վերնագրելով. «ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել»։
Հիշեցնենք, որ այսօր «Միասնության թևեր» քաղաքական միավորման ներկայացուցիչները ՊՆ-ին էին փոխանցել տիեզերական լուսանկարներ և կորդինատներ, որոնցից, ըստ իրենց. երևում է, որ Ադրբեջանի նորակառույց դիրքը ՀՀ տարածքում է։
Թորոսյանը նշեց, որ այդ մասին նաև «Google Earth» ծրագիրն էլ է պարզաբանում իր ընթերցողներին։
«ՀՀ ՊՆ ԳՇ առաջնորդվում է 1975 թվականի ԽՍՀՄ 1։100000 մաշտաբի տեղագրական քարտեզներով , որն ունի իրավական ուժ, որի սահմանագիծն ունի շեղումներ «Google Earth» քարտեզներից»,-հայտնեց Թորոսյանը և նշեց, որ կապույտ գծանշումով ներկայացված է այն դիրքը որի մասին օրեր շարունակ խոսվում է, իսկ դեղինը տեղագրական քարտեզի սահմանն է։
«Ինչպես տեսնում եք Ադրբեջնի ԶՈւ դիրքը չի հատում ՀՀ-ի պետական սահմանագիծը»,- ասաց ՊՆ մամուլի քարտուղարը և հերքեց նաև հնչած մտահոգությունները, թե այդ դիրքը կարող է վտանգ ներկայացնել Սոթքի հանքավայրին, քանի որ այդ դիրքից հանքավայր 4 կմ է, իսկ Կութ գյուղն ընդհանրապես չի երևում 6.4 կմ հեռավարությունից, քանի որ նրա և դիքի միջև կա բարձրադիր «Լեռ կատարը»։