Aramco-ն հայտարարել է վառելիքի միջազգային շուկայում հնարավոր աղետալի հետևանքների մասին
Քաղաքական
16:11 10/03/2026
Աշխարհ

Aramco-ն հայտարարել է վառելիքի միջազգային շուկայում հնարավոր աղետալի հետևանքների մասին

Պատերազմի 11-րդ օրը  Մերձավոր Արևելքում շարունակվում են փոխադարձ հարվածները։ Մինչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հակասական հայտարարություններ է անում Պատերազմի տևողության մասին, Իրանն ազդարարում է՝ պատրաստ է երկար պայքարի: Երկուշաբթի օր Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ «հիասթափված է» Իրանի նոր գերագույն առաջնորդի՝ հանգուցյալ առաջնորդ Ալի Խամենեիի որդի այաթոլլա Մոջթաբա Խամենեիի ընտրությունից, սակայն չի հայտարարել, որ ցանկանում է թիրախավորել նրան:

CNN-ի փոխանցմամբ, տարածաշրջանի երկրներում հարյուր հազարավոր մարդիկ տեղահանվել են, ընդհանուր առմամբ զոհերի թիվը հասնում է 1700-ի։

Պատերազմն առաջացրել է նավթի պատմության մեջ ամենամեծ խափանումը՝ անհանգստություն առաջացնելով նույնիսկ Թրամփի վարչակազմում:

Տարբեր գնահատականներով, նավթի համաշխարհային մատակարարման 20%-ն այժմ խաթարված է: Պակիստանը հայտարարել է ծայրահեղ խնայողության մասին, G7-ի նախարարները հանդիպել են՝ քննարկելու նավթի ռազմավարական պաշարների հնարավոր ազատման հարցը։

Թեհրանը և Վաշինգտոնը շարունակում են առևտրային սպառնալիքներ են ներկայացնել կարևոր ջրային ճանապարհի՝ Հորմուզի նեղուցի վերաբերյալ, որն ըստ էության փակ է պատերազմը սկսվեուց ի վեր:

 Թրամփը փորձել է հանգստացնել լցանավերը շահագործողներին, որոնք հրաժարվում են ճանապարհորդել նեղուցով, նա  սպառնացել է ավելի ուժեղ հարվածել Իրանին, եթե նա փորձի դադարեցնել նավթի հոսքը:

Ի պատասխան Իրանը հայտարարել է՝  իր զինված ուժերը նեղուցում «սպասում են» ամերիկյան ռազմածովային նավերին:

«Եթե ​​նման խափանումը շարունակվի, դա կարող է «աղետալի հետևանքներ» ունենալ նավթի համաշխարհային շուկայի համար, նախազգուշացրել է Aramco-ն՝ նավթի համաշխարհային առաջատար արտահանողը»,-նշում է աղբյուրը։

ՄԱԿ-ի ու ոչ կառավարական կազմակերպությունների տվյալներով, պատերազմի ընթացքում Իրանում զոհվել է 1200 քաղաքացի, ևս 486 մարդ մահացել է Լիբանանում։ Զոհերի մեծ մասը երեխաներ են։ Տասնյակ մարդիկ զոհվել են տարածաշրջանի այլ երկրներում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Aramco-ն հայտարարել է վառելիքի միջազգային շուկայում հնարավոր աղետալի հետևանքների մասին