Հայաստանի ռազմական բյուջեն չի կարող պակաս լինել ՀՆԱ-ի 8 %-ից. Վարդան Փաշայան
Քաղաքական
14:51 10/03/2026
Հայաստան

Հայաստանի ռազմական բյուջեն չի կարող պակաս լինել ՀՆԱ-ի 8 %-ից. Վարդան Փաշայան

«Մենք հստակ կորդինատներով նշել ենք, թե որ տարածներում են արձանագրվել ադրբեջանական ներխուժումները, որպեսզի պաշտապանության նախարարն ավելի իրազեկված լինի, հնարավոր է, որ այդ դեպքում ավելի լավ կարողանա իր աշխատանքն կատարի»,-ՊՆ-ի շենքի դիմաց ասաց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ Վարդան Փաշայանը։

Քաղաքական նախաձեռնության անդամները հրապարակային իրազեկման ակցիա էին կազմակերպել,որի ընթացքում նախարարությանը փոխանցվեցին ՀՀ վարդենիսի և Ջերմուկի շրջաններում 2025 թվականի ամռանը ադրբեջանական զինուժի առաջխաղացման մասին փաստերը՝ զավթած տարածքների արբանյակային լուսանկարները և կորդինատները։

Նշելով, որ խաղաղությունը հնարավոր է միայն եթե պետությունը ուժեղ լինի, ուեննա մարտունակ բանակ և ապահովի ռազմական բալանսը՝ Փաշայանն ասաց, որ դրա համար պետք է բանակցային սեղան վերադարձվի ՀՀ ինքնիշխան տարածքների դեօկուպացիայի հարցը. Որը կկանգնեցնի կառավարության անընդհատ զիջումները։

«Դրա համար, ինչպես պարոն Թաթոյանն է նշել, 4 առաջնային քայլեր պետք է արվե։ Առաջինը՝ 6 ամսվա ընթացքում ներկայացնենք պաշտպանության մեր ծրագիրը։ Երկրորդ՝ ռազմական բյուջեի ավելացում, և օրենսդրորոն կընդունեք, որ Հայաստանի ռազմական բյուջեն չի կարող պակաս լինել ՀՆԱ-ի 8 %-ից, ինչը կնշանակի, որ արդեն հաջորդ տարի ՀՀ պաշտպանության բյուջեն այս տարվա համեմատ կավելանա 1 մլրդ դոլարով։ Երրորդ՝ այդ բյուջեից 500  մլն դոլարն ուղղելու ենք ՀՀ-ում գործող ընկերություններին, որպեսզի արագ կերպով զարկ տանք ռազմական արդյունաբերությանը։ Չորրորդ՝ ԱԺի կողմից 44-օրյա պատերազմի հանգամանքների քննող հանձնաժողվի զեկույցի հրապարակում են, որը կհեշտացնի պատասխանատվության ենթարկելու գործընթացը, որպեսզի մենք ինքներս հասկանանք, թե ինչ սխալներ ենք թույլ տվել»,-հայտարարեց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ Վարդան Փաշայանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանի ռազմական բյուջեն չի կարող պակաս լինել ՀՆԱ-ի 8 %-ից. Վարդան Փաշայան