ՀՀ ՊՆ-ն հերքում է. ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել
Քաղաքական
21:23 10/03/2026
Հայաստան

ՀՀ ՊՆ-ն հերքում է. ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել

«Շրջանառվող կեղծ տեղեկություններն ուղեկցվում են  «Google Earth» տիեզերական ապահովման տեսալուսանկարներով , որոնց կապակցումն իրականության հետ ունի շեղումներ, իսկ վրայի սահմանագիծը չունի իրավական հիմք»,- Թելեգրամի պաշտոնական էջում հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը՝ տեսանյութը վերնագրելով. «ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել»։

Հիշեցնենք, որ այսօր «Միասնության թևեր» քաղաքական միավորման ներկայացուցիչները ՊՆ-ին էին փոխանցել տիեզերական լուսանկարներ և  կորդինատներ, որոնցից, ըստ իրենց. երևում է, որ Ադրբեջանի նորակառույց դիրքը ՀՀ տարածքում է։

Թորոսյանը նշեց, որ այդ մասին նաև «Google Earth» ծրագիրն էլ է պարզաբանում իր ընթերցողներին։

«ՀՀ ՊՆ ԳՇ առաջնորդվում է 1975 թվականի ԽՍՀՄ 1։100000 մաշտաբի տեղագրական քարտեզներով , որն ունի իրավական ուժ, որի սահմանագիծն ունի շեղումներ «Google Earth» քարտեզներից»,-հայտնեց Թորոսյանը և նշեց, որ կապույտ գծանշումով ներկայացված է այն դիրքը որի մասին օրեր շարունակ խոսվում է, իսկ դեղինը տեղագրական քարտեզի սահմանն է։

«Ինչպես տեսնում եք Ադրբեջնի ԶՈւ դիրքը չի հատում ՀՀ-ի պետական սահմանագիծը»,- ասաց ՊՆ մամուլի քարտուղարը և հերքեց նաև հնչած մտահոգությունները, թե այդ դիրքը կարող է վտանգ ներկայացնել Սոթքի հանքավայրին, քանի որ այդ դիրքից հանքավայր 4 կմ է, իսկ Կութ գյուղն ընդհանրապես չի երևում 6.4 կմ հեռավարությունից, քանի որ նրա և դիքի միջև կա բարձրադիր «Լեռ կատարը»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՀՀ ՊՆ-ն հերքում է. ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել