Ինչ անուն ուզում է կուսակցությունը կամ դաշինքը կրի, եթե գրանցվի, այդ անունով քվեաթերթիկ տպագրվելու է. ԿԸՀ նախագահ
Քաղաքական
14:42 11/03/2026
Հայաստան

Ինչ անուն ուզում է կուսակցությունը կամ դաշինքը կրի, եթե գրանցվի, այդ անունով քվեաթերթիկ տպագրվելու է. ԿԸՀ նախագահ

«Քաղաքական ուժերն իրենց անունները, իրենց ծրագրերն իրենք են որոշում։ Մենք գործ ունենք կուսակցությունների կամ կուսակցությունների դաշիքների հետ»,- ասուլիսում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը՝ պատասխանելով հարցին, արդյո՞ք պատրաստվում են քվեաթեթրիկ առանձնացնել «Բոլորին դեմ եմ» քաղաքական ուժի անունով։

Նա նշեց, երբ ապրիլի 13-23-ն ընկած ժամանակահատվածում ԿԸՀ կգա «Բոլորին դեմ եմ» կամ այլ անվանումով քաղաքական ուժ, նախ նայելու են փաստաթղթերը։

«Արդյոք մենք կունենանք նման կուսակցություն կամ դաշինք, որը կմասնակցի ընտրություններին, ես չգիտեմ։ Ձեր այս հարցին կարող եմ ինչ-որ չափով պատասխանել ապրիլի 24-ին,  երբ որ բոլոր առաջադրումներն ավարտված կլինեն ու բոլորդ կիմանաք այն քաղաքական ուժերի անունները որոնք առաջադրվել են։

Բնական է, առաջադրվելուց հետո, ըստ օրենսդրության,  գրանցված բոլոր կուսակցությունների անունով քվեաթերթիկներ են տպվում»,- ասաց Հովակիմյանը։

Նա նշեց, երբ որ կունենան ցանկացած անունով կուսակցություն, բնականաբար, պետք է այդ անունով քվեաթերթիկ տպագրել։

«Բայց այսօր ասել, արդյո՞ք... Պետք է ունենանք գրանցված կուսակցությունը կամ դաշինքը, որպեսզի տպագրենք։ Եթե ամեն ինչ նորմալ լինի, ինքնաբացարկ չհայտեն, բնականաբար, տպագրելու են ինչ անուն ուզում է կուսակցությունը կամ դաշինքը կրի»,- ասաց Վ.Հովակիմյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder