Երևանում Սամվել Կարապետյանը հավաքել է 2 անգամ ավելի շատ ձայներ. Հարցում
Քաղաքական
12:51 11/03/2026
Հայաստան

Երևանում Սամվել Կարապետյանը հավաքել է 2 անգամ ավելի շատ ձայներ. Հարցում

«Հայաստանի հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է, դա են ցույց տալիս Empirica տազոտական կենտրոնի կատարած հետազոտոթյունը»; Այս մասին հայտարարում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, տնտեսագետ Աշոտ Մարկոսյանը։

Վկայակոչելով անցկացրած հետազոտության տվյալները՝ նա նշում է, որ ներկայիս վարչապետի աշխատանքից դժգոհ է երևանցիների 75 տոկոսը, իսկ ամբողջ Հայաստանում 61 տոկոսը։

Երևանցիների 85 տոկոսը, ողջ հանրապետությունում 85 տոկոսը չեն հավատում խաղաղության իրական լինելուն։

Հարցման մասնակիցներին նաև հարցրել են, եթե այս կիրակի տեղի ունենային ընտրությունները, ո՞ւմ կընտրեիք վարչապետ։

«Երևանում Սամվել Կարապետյանը հավաքել է 2 անգամ ավելի շատ ձայներ, քան Նիկոլ Փաշինյանը՝ համապատասխանաբար 49 տոկոս, 24-ի դիմաց»,-նշում է Մարկոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երևանում Սամվել Կարապետյանը հավաքել է 2 անգամ ավելի շատ ձայներ. Հարցում