ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը հրավեր է ստացել՝ դիտարկելու ՀՀ խորհրդարանական ընտրություններ
Քաղաքական
11:15 11/03/2026
Հայաստան

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը հրավեր է ստացել՝ դիտարկելու ՀՀ խորհրդարանական ընտրություններ

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ստացել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի նամակը։

ԱՊՀ անդամ Պետությունների Միջխորհրդարանական Ասամբլեայի մամուլի ծառայությունից Panorama.am-ին փոխանցել են, որ նամակը պարունակում է ԱՊՀ ՄԽՎ պատվիրակությանը ուղղված հրավեր՝ մասնակցելու Հայաստանում կայանալիք հաջորդ խորհրդարանական ընտրությունների միջազգային դիտարկմանը։

«ՀՀ իշխանությունները հանձնառու են ընտրություններն անցկացնել ժողովրդավարական նորմերին և չափանիշներին համապատասխան՝ ազատության, արդարության և թափանցիկության սկզբունքների ոգով», - ասվում է նամակում։

Հիշեցնենք, որ ՀՀ խորհրդարանական հերթական ընտրություննեը կայանալու են հունիսի 7-ին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը հրավեր է ստացել՝ դիտարկելու ՀՀ խորհրդարանական ընտրություններ