Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրանը պնդում է, որ շարքից հանել է ԱՄՆ ռազմածովային ուժերի «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը
Իրանի զինված ուժերը շարքից հանել են ամերիկյան «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը։ Այս մասին պնդել է «Խաթամ ալ-Անբիա» հրամանատարության մամուլի խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին։
««Աբրահամ Լինքոլն» ավիակիրը հարձակման է ենթարկվել ԻՀՊԿ-ի նավատորմի կողմից և շարքից հանվել է։ Այն լքել է տարածաշրջանը և վերադառնում է Միացյալ Նահանգներ», -Ռիա նովոստիի հաղորդմամբ, նրա խոսքերն է մեջբերել IRIB-ը։
Զոլֆաղարին չի մանրամասնել, թե երբ է դա տեղի ունեցել, կամ արդյոք սա նավի վրա նոր հարձակում էր. իրանական զինվորականները բազմիցս հայտնել էին ավիակիրի վրա հրթիռներ արձակելու մասին:
«Աբրահամ Լինքոլնը» ԱՄՆ ռազմածովային ուժերի ամենամեծ նավերից մեկն է։ Այն կարող է տեղափոխել 65-ից 90 ինքնաթիռ, այդ թվում՝ կործանիչներ և ուղղաթիռներ։