Արցախի էջի ոչ փակողը, ոչ բացողը չի կարող լինել ոչ մեկ անձ, ոչ մեկ խմբակ. Արեգա Հովսեփյան
Քաղաքական
13:19 13/03/2026
Հայաստան

Արցախի էջի ոչ փակողը, ոչ բացողը չի կարող լինել ոչ մեկ անձ, ոչ մեկ խմբակ. Արեգա Հովսեփյան

«Արցախի էջի ոչ փակողը, ոչ բացողը չի կարող լինել ոչ մեկ անձ, ոչ մեկ կառավարություն, ոչ մեկ խմբակ։ Արցախը ողջ հայության համար է եղել արժեք ու կա արժեք»,- կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց արցախցի, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը։

Նա նշեց, որ հարցումներն են վկայում՝ հայ ժողովրդի համար Արցախը շարունակում է  մնալ արժեք, շարունակում է  մնալ ցավ։

«Հետևաբար, մեկ մարդու հայտարարությունները չեն կարող ազդել մի ամբողջ  ազգի ճակատագրի  վրա»,- ընդգծեց Ա.Հովսեփյանը։

Նա նշեց, որ կարևոր  է՝ արցախցիները մնան մայր Հայաստանում, կարողանան ստեղծել արժանապատիվ պայմանները որպեսզի արցախցիները ևս մեկ անգամ չհայրենազրկվեն՝ լքելով Հայաստանը։

Հիշեցնենք՝ Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանն իր ելույթում մասնավորապես  ասել էր. «Մեր կարևոր խնդիրներից է նաև այն, որ փախստական դարձած մեր քույրերի ու եղբայրների էմոցիաները չշահարկվեն՝ նրանց սին հույսեր տալով։ Ղարաբաղցի մեր քույրերն ու եղբայրները պետք է ստանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ու առհավետ տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արցախի էջի ոչ փակողը, ոչ բացողը չի կարող լինել ոչ մեկ անձ, ոչ մեկ խմբակ. Արեգա Հովսեփյան