Իրանը պնդում է, որ շարքից հանել է ԱՄՆ ռազմածովային ուժերի «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը
Քաղաքական
10:17 13/03/2026

Իրանը պնդում է, որ շարքից հանել է ԱՄՆ ռազմածովային ուժերի «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը

Իրանի զինված ուժերը շարքից հանել են ամերիկյան «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը։  Այս մասին պնդել է «Խաթամ ​​ալ-Անբիա» հրամանատարության մամուլի խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին։

««Աբրահամ Լինքոլն» ավիակիրը հարձակման է ենթարկվել ԻՀՊԿ-ի նավատորմի կողմից և շարքից հանվել է։ Այն լքել է տարածաշրջանը և վերադառնում է Միացյալ Նահանգներ», -Ռիա նովոստիի հաղորդմամբ, նրա խոսքերն է մեջբերել IRIB-ը։

Զոլֆաղարին չի մանրամասնել, թե երբ է դա տեղի ունեցել, կամ արդյոք սա նավի վրա նոր հարձակում էր. իրանական զինվորականները բազմիցս հայտնել էին ավիակիրի վրա հրթիռներ արձակելու մասին: 

«Աբրահամ Լինքոլնը» ԱՄՆ ռազմածովային ուժերի ամենամեծ նավերից մեկն է։ Այն կարող է տեղափոխել 65-ից 90 ինքնաթիռ, այդ թվում՝ կործանիչներ և ուղղաթիռներ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իրանը պնդում է, որ շարքից հանել է ԱՄՆ ռազմածովային ուժերի «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը