Իրանը սպառնում է ԱՄՆ-ին, թե նավթային ենթակառուցվածքների վրա հարձակման դեպքում իրենք ինչ քայլերի կդիմեն
Քաղաքական
10:28 14/03/2026
Տարածաշրջան

Իրանը սպառնում է ԱՄՆ-ին, թե նավթային ենթակառուցվածքների վրա հարձակման դեպքում իրենք ինչ քայլերի կդիմեն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է հարվածել Իրանի Խարգ կղզու նավթային ենթակառուցվածքներին, եթե խոչընդոտվի Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունը։ Թրամփի այդ հայտարարությանն արձագանքել են Իրանից։ 

Իրանի «Խաթամ ​​ալ-Անբիա» ռազմական հրամանատարության կենտրոնական շտաբի խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին հայտարարել է,որ ԱՄՆ-ի հետ կապված նավթային ընկերությունների բոլոր նավթային, տնտեսական և էներգետիկ ենթակառուցվածքները «մոխրի կվերածվեն», եթե իրանական ենթակառուցվածքները հարձակման ենթարկվեն։ 

«ԱՄՆ-ի ահաբեկիչ նախագահի հայտարարություններին ի պատասխան՝ մենք հայտարարում ենք, որ Իրանի նավթային, տնտեսական և էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակման դեպքում, ինչպես մենք նախկինում զգուշացրել էինք, տարածաշրջանի նավթային ընկերություններին պատկանող բոլոր նավթային, տնտեսական և էներգետիկ ենթակառուցվածքները, որոնցում Միացյալ Նահանգները մասնաբաժին ունի կամ որոնք համագործակցում են Միացյալ Նահանգների հետ, կոչնչացվեն և կվերածվեն մոխրագույն լեռների», - Ռիա նովոստիի հաղորդմամբ, Զոլֆաղարիի խոսքերն է մեջբերել Իրանի պետական ​​հեռարձակողը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder