Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հակակոռուպցիոն դատարանը մեկ ամսով երկարաձգել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու, բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը։ Այս մասին դատական նիստից հետո հայտարարեց Ս. Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։
Նա հայտնեց, որ դատական ակտը բողոքարկելու են վերաքննիչ դատարան։
Հիշեցնենք, որ կալանքի երկարաձգման միջնորդության քննությունը ընթացել էր երկե գրեթե ողջ օրվա ընթացքում, դատական ակտը հրապարակվել է կեսգիշերին։
Մինչ դատարանում ընթանում էր նիստը, բակում հավաքված էին բազմաթիվ քաղաքացիներ՝ իրենց աջակցությունը հայտնելով Սամվել Կարապետյանին և պահանջելով ազատ արձակել նրան։
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումները սկսել են այն բանից հետո, երբ իր աջակցությունն էր հայտնել Հայ Առաքելական եկեղեցուն։ Նա մասնավորապես հայտարարել էր. «Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»։
Հենց այս հայտարարությունն էլ համարում են իշխանությունը զավթելու հրապարակային կոչ։
Սամվել Կարապետյանը կալանավորվել էր 2025 թ. հունիսի 18-ին։ Դեկտեմբերի 30-ին Հակակոռուպցիոն դատարանը փոխել էր Կարապետյանի կալանքը տնային կալանքով և գրավով։