Երեք ամսից Հայաստանն ունենալու է նոր վարչապետ. Անդրանիկ Գևորգյան
Քաղաքական
15:17 14/03/2026
Հայաստան

Երեք ամսից Հայաստանն ունենալու է նոր վարչապետ. Անդրանիկ Գևորգյան

«Երեք ամսից Հայաստանն ունենալու է նոր վարչապետ»,-նշում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ  Անդրանիկ Գևորգյանը։

Նրա խոսքով, երեկ Սամվել Կարապետյանի տնային կալանքը մեկ ամսով երկարացնելու դատարանի որոշումը խոսում է այն մասին, թե որքան է Նիկոլ Փաշինյանը վախենում Սամվել Կարապետյանից։

«Մենք ձեռքներս ծալած չենք նստելու, առաջիկա օրերին կհայտարարենք այն գործողությունների մասին, որոնցով պայքարելու ենք արդարության ու Հայաստանի՝ միջազգային փլուզված հեղինակության վերականգնման համար։ Հավատացած եղեք՝ 85 օրից Հայաստանն ունենալու է նոր վարչապետ, ուժեղ վարչապետ հանձին Սամվել Կարապետյանի»,-նշում է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երեք ամսից Հայաստանն ունենալու է նոր վարչապետ. Անդրանիկ Գևորգյան