Իրանը պատրաստ է պաշտպանվել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, և հրադադար կամ բանակցություններ չի խնդրում. Արաղչի
Քաղաքական
20:22 15/03/2026
Տարածաշրջան

Իրանը պատրաստ է պաշտպանվել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, և հրադադար կամ բանակցություններ չի խնդրում. Արաղչի

Իրանը պատրաստ է պաշտպանվել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է և չի խնդրում հրադադար կամ բանակցություններ։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ ասել է արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Մենք երբեք չենք խնդրել հրադադար, և մենք երբեք նույնիսկ չենք խնդրել բանակցություններ։ Մենք պատրաստ ենք պաշտպանվել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», -ասել է նա CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նա նաև կոչ արեց ԱՄՆ-ին հասկանալ, որ Իսլամական Հանրապետության վրա հարձակումը հաղթանակի չի հանգեցնի։

«Եվ մենք չենք տեսնում որևէ պատճառ, թե ինչու պետք է խոսենք ամերիկացիների հետ, քանի որ մենք նրանց հետ խոսեցինք, երբ նրանք որոշեցին հարձակվել մեզ վրա, և սա երկրորդ անգամն է», -նշեց Արաղչին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder