Եկանք այն եզրակացության, որ բոլորին պետք է ցույց տանք. Նիկոլ Փաշինյանը՝ նոր ձեռք բերված սպառազինության մասին
Քաղաքական
14:24 15/03/2026
Հայաստան

Եկանք այն եզրակացության, որ բոլորին պետք է ցույց տանք. Նիկոլ Փաշինյանը՝ նոր ձեռք բերված սպառազինության մասին

«Ես 2–3 ամիս առաջ հայտարարություն արեցի, որ այն քաղաքացիները, որոնք ուզում են տեսնել, թե ինչ ենք ձեռքբերել, կտանեմ, ցույց կտամ»,- Կապանում քարոզարշավի ժամանակ քաղաքացիների հետ զրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա վստահեցրեց, որ արդեն մի քանի խումբ հրավիրել, տարել, ցույց են տվել։

«Սակայն մարդկանց թիվն այնքան մեծ է, որ եկանք այն եզրակացության, որ բոլորին պետք է ցույց տանք, հրապարակային պետք է ցույց տանք... Մենք, սակայն, դա անում ենք խաղաղությունը ընդգծելով և խաղաղության համատեքստում։ Խաղաղություն է, մեր հարևանների հետ լարվածություն չկա, մեր հարևանները, հույս ունենք, որ դա չեն ընկալի որպես ագրեսիվության ցուցադրություն»,-ասաց Փաշինյանը։

Նա հայտարարեց, թե ժողովրդի առաջ հաշվետվություն են ներկայացնելու, և ենթադրեց, որ այն մայիսին տեղի կունենա։

Նիկոլ Փաշինյանը և Ալեն Սիմոնյանն այս անգամ PR-ի շրջանակներում կարկանդակի փոխարեն ավտոբուսի առաջին նստարանին թթու լավաշ կերան։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder