Թրամփը կոչ արեց մի շարք երկրների միանալ Իրանի դեմ գործողությանը
Քաղաքական
10:41 16/03/2026
Տարածաշրջան

Թրամփը կոչ արեց մի շարք երկրների միանալ Իրանի դեմ գործողությանը

Արաբական երկրները պետք է միանան Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս մասին հայտարարել է իսրայելական C14 հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նա կարծում է, որ տարածաշրջանային երկրները պետք է դա անեն՝ Հորմուզի նեղուցը բաց պահելու համար։

Թրամփը հավելել է, որ ջրանցքով նավթի մատակարարումներով հետաքրքրված երկրները պետք է ավելի ակտիվ դեր խաղան Իսլամական Հանրապետությանը հակազդելու գործում։

Մարտի 12-ին ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները քննարկում է Հորմուզի նեղուցում նավերը ուղեկցելու համար միջազգային կոալիցիա ստեղծելու հարցը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder