Իսրայելը հայտարարել է Թեհրանում տիեզերական պաշտպանության համալիրի ոչնչացման մասին
Քաղաքական
17:24 16/03/2026
Տարածաշրջան

Իսրայելը հայտարարել է Թեհրանում տիեզերական պաշտպանության համալիրի ոչնչացման մասին

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) պնդում են, որ ոչնչացրել են մի համալիր, որը Իրանը ենթադրաբար օգտագործել է տիեզերքում արբանյակների ոչնչացման հնարավորություններ մշակելու համար։

«Իսրայելի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են տիեզերական արդյունաբերությանը պատկանող մի համալիր, որն օգտագործվել է արբանյակների ոչնչացման հնարավորություններ մշակելու համար, որոնք սպառնալիք են ներկայացնում իսրայելական արբանյակների և այլ երկրների տիեզերական ակտիվների համար»,-«ՌԻԱ նովոստի» -ի փոխանցմամբ, ասվում է IDF-ի մամուլի ծառայության հայտարարության մեջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder