Մոջթաբա Խամենեին բուժվում է Ռուսաստանում. «Ալ Ջարիդա»
Քաղաքական
14:40 16/03/2026
Տարածաշրջան

Մոջթաբա Խամենեին բուժվում է Ռուսաստանում. «Ալ Ջարիդա»

Իրանի նոր գերագույն առաջնորդը վիրավորվելուց հետո տեղափոխվել է Մոսկվա բուժման, ըստ քուվեյթյան «Ալ Ջարիդա» թերթի։

«Մոջթաբա Խամենեին վիրավորվել է Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման առաջին օրը և գաղտնի չվերթով տարհանվել է Մոսկվա բուժման համար»,-հաղորդում է թերթը՝ վկայակոչելով բարձրաստիճան աղբյուրին։

Աղբյուրի համաձայն, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախորդ շաբաթ Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանի հետ հեռախոսազրույցի ժամանակ անձամբ է առաջարկել Մոջթաբա Խամենեին ուղարկել Մոսկվա բուժման համար։

Խամենեին «հաջող» վիրահատվել է Մոսկվայում և այժմ բուժում է ստանում Պուտինի նստավայրերից մեկի տարածքում գտնվող կլինիկայում, ասել է աղբյուրը։ Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում չկա։ Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել էր Մոջթաբա Խամենեիի վիրավորվելը և հայտարարել, որ նրա վիճակը տագնապալի չէ։ Գրում է «Դոյչե վելե»-ն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder