Մայքլ Բ. Ջորդանից մինչև Ռենատե Ռեյնսվե. «Օսկարի»-ի 14 ամենաոճային աստղերը
Համացանց
15:07 16/03/2026
Աշխարհ

Մայքլ Բ. Ջորդանից մինչև Ռենատե Ռեյնսվե. «Օսկարի»-ի 14 ամենաոճային աստղերը

98-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունն ավարտվել է, բայց կարմիր գորգի կերպարները շարունակում են աղմուկ բարձրացնել։ «Մարտը մարտի հետևից» ֆիլմն ամենաշատ  մրցանակներին է արժանացել, բայց ո՞վ է հաղթել նորաձևության մրցավազքում։

Եվրանյուզն առանձնացրել է 14 կերպարներ, որոնք առավել աչքի են ընկել  կարմիր գորգով անցնելիս։

Դերասանուհի Ռենատե Ռեյնսվե

Նա կրում է Louis Vuitton-ի էլեգանտ, անհատական ​​կարված կարմիր զգեստ։

Դերասան Մայքլ Բի Ջորդան

Նա «Լավագույն դերասան» է ճանաչվել «Մեղավորները» ֆիլմում մարմնավորած կերպարի համար։ Դերասանը կրում է Louis Vuitton-ի սև կոստյում, որը ստեղծվել է ոճաբան Ջեյսոն Բոլդենի օգնությամբ։ 

Դերասանուհի Ջեսսի Բաքլի

Իռլանդացի դերասանուհին շարունակել է նորաձևության մեջ իր հաղթանակների շարքը՝ այս մրցաշրջանում ներկայանալով Chanel-ի աչքի ընկնող զգեստով։

Դերասանուհի Էնն Հեթեուեյ

 

Չնայած այս տարի նա չէր առաջադրվել, բայց ապացուցել է, որ դեռ գիտի, թե ինչպես գրավել «Օսկարի» կարմիր գորգը։

Դերասանուհի Միա Գոթ

Դերասանուհին կարմիր գորգով քայլել է Dior-ի կրեմագույն ժանյակավոր զգեստով։

Դերասան Պեդրո Պասկալ 

Նա կրում է Chanel կոստյում՝ համադրված Chanel ժամացույցի և արևային ակնոցների հետ։ 

Դերասանուհի Զոի Սալդանյա

Նա կրում է Saint Laurent-ի համարձակ սև զգեստ՝  թափանցիկ ժանյակե կրծկալով և անփայլ կիսաշրջազգեստով։

Դերասանուհի Թեյանա Թեյլոր

Նա Chanel-ի զգեստով է։ 

Դերասան Դամսոն Իդրիս

Նա կրում է Prada-ի մուգ կապույտ կոստյում, որը լրացված էր իր DIDRIS զարդերի շարքից իր նախագծած յուրօրինակ ադամանդե կրծքազարդով։ 

Դերասանուհի Չեյզ Ինֆինիթի 

Նա կարմիր գորգին է հայտնվելով շքեղ, մանուշակագույն Louis Vuitton-ի՝ պատվերով պատրաստված զգեստով։

Դերասան Թիմոթի Շալամե

Կրում է Givenchy կոստյում։

Դերասանուհի Վունմի Մոսակու 

«Մեղավորները» ֆիլմի աստղ Վունմի Մոսակուն այս մրցանակաբաշխությունում վստահորեն գրավել է կարմիր գորգը։ Հղի դերասանուհին կրում է Louis Vuitton զմրուխտե զգեստը։

Դերասան Վագներ Մոուրա

Հմայիչ Վագներ Մոուրան կրում է Zegna բաճկոն, որը նա լրացրել էր Omega կրծքազարդով և ժամացույցով։

Դերասանուհի Էլ Ֆաննինգ

Եթերային՝ Էլ Ֆաննինգ

Լուսանկարները՝ AP Photo։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder