Միայն Թեհրանում հակամարտության սկսվելուց ի վեր զոհվել է առնվազն 500 մարդ
Քաղաքական
13:06 16/03/2026
Տարածաշրջան

Միայն Թեհրանում հակամարտության սկսվելուց ի վեր զոհվել է առնվազն 500 մարդ

Իրանի մայրաքաղաքի արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավար Մոհամմադ Իսմայիլ Թավաքքոլիի խոսքով՝ Թեհրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 500 մարդ, իսկ վիրավորվել՝ 5700-ը։

«Մինչ այժմ մենք ունեցել ենք 5700 ռուժած, որոնցից 503-ը մահացել են պատերազմի հետ կապված միջադեպերի հետևանքով»,-«ՌԻԱ նովոստի» -ն մեջբերել է  SNN-ով հրապարակած նրա խոսքերը։

Թեհրանում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է 2-ից 12 տարեկան 12 երեխա։ Հայտնում է ՏԱՍՍ

ԱՄՆ-ն և Իսրայելը սկսել են հարվածել Իրանում գտնվող թիրախներին փետրվարի 28-ին։ Թեհրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական թիրախներին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Միայն Թեհրանում հակամարտության սկսվելուց ի վեր զոհվել է առնվազն 500 մարդ