Իրինա Յոլյանն ազատման դիմում է ներկայացրել
Քաղաքական
10:03 16/03/2026
Հայաստան

Իրինա Յոլյանն ազատման դիմում է ներկայացրել

Իրինա Յոլյանը հայտնում է, որ  Գորիս համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատման դիմում է գրել։ Նա ընդգծում է, որ սա բացառապես իր անձնական որոշումն է։

«Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել համայնքի ղեկավարին և բոլոր գործընկերներիս՝ անցած տարիների համատեղ և արդյունավետ աշխատանքի համար։ Բավականին բարդ և մարտահրավերներով լի ժամանակաշրջանում աշխատելն ինձ համար եղել է մեծ փորձառություն և պատասխանատվություն։

Կայացրել եմ որոշում՝ կուտակածս գիտելիքներն ու փորձը կիրառել առավել լայն ոլորտում, ինչի մասին կիրազեկեմ առաջիկայում։

Թեև թողնում եմ այս պաշտոնը, սակայն կապս Սյունիքի  մարզի, համայնքի հետ մնում է անխզելի։ Ես շարունակելու եմ ապրել մեր  բնակիչների հոգսերով՝ իմ հանրօգուտ գործունեությունը շարունակելով այլ հարթակում։ Իմ նվիրումն ու սերը  հայրենիքի  նկատմամբ անփոփոխ են»,- գրել է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իրինա Յոլյանն ազատման դիմում է ներկայացրել