Իրանից Հայաստանի միջոցով տարհանվել է 550 հնդիկ
Քաղաքական
14:41 16/03/2026
Հայաստան

Իրանից Հայաստանի միջոցով տարհանվել է 550 հնդիկ

Պատերազմի մեջ գտնվող հարևան Իրանից Հայաստանի միջոցով տարհանվել են բազմաթիվ երկրների քաղաքացիներ, այդ թվում 550 հնդիկ։

Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը X-ի իր միկրոբլոգում շնորհակալություն է հայտնել Հայաստանին։

«Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի կառավարությանը և ժողովրդին՝ Իրանից Հնդկաստանի ավելի քան 550 քաղաքացիների անվտանգ տարհանմանը նպաստելու համար։ Գնահատում եմ նրանց օգնությունն այս դժվարին ժամանակներում»,-նշել է Հնդկաստանի ԱԳ նախարարը։


 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իրանից Հայաստանի միջոցով տարհանվել է 550 հնդիկ