Իրանական հրթիռներն ընկել են Նեթանյահուի գրասենյակի մոտ. SNN
Քաղաքական
12:12 17/03/2026
Աշխարհ

Իրանական հրթիռներն ընկել են Նեթանյահուի գրասենյակի մոտ. SNN

Իրանական SNN հեռուստաալիքը հաղորդում է, որ իրանական հրթիռները հարվածել են Երուսաղեմում գտնվող Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի մոտ գտնվող թիրախներին։

«Այսօր իրանական հրթիռները հարվածել են Երուսաղեմի դիրքերին, որը գտնվում է Նեթանյահուի գրասենյակից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Մինչ այդ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել էր Նեթանյահուի գրասենյակի վրա մարտի 2-ի առավոտյան հասցված հարվածի մասին: Իսրայելի պաշտպանության բանակը հերքեց այս տեղեկատվությունը: Հայտնում է «ՌԻԱ նոցվոստի»-ն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder