Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր կյանքը խաթարված է հակաեկեղեցական արշավին միացած քահանայի պատճառով
Նոր Նորքի առաջին զանգվածի Սուրբ Աստվածածին եկեղեցու համայնքն այսօր բաժանված է երկու մասի. հավատացյալների մեծ մասն այլևս չի այցելում այս սրբավայր, պատճառը հոգևոր հովիվ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանի հակաեկեղեցական արշավին միանալն է: Երբեմնի ակտիվ ու համախմբված համայնքն այսօր, ըստ էության, մասնատված է, հոգևոր հովվի հակաեկեղեցական արշավին միանալու որոշումը մեծ վնաս է հացրել համայնքի բնակիչներին:
«Չեմ կարող գնալ մի տեղ, որտեղ քահանա կա, ով եկեղեցու նվիրպետական կարգին դեմ է, իրենք իրենց դուրս են դրել եկեղեցուց»,- նշել է քաղաքացիներից մեկը։
«Իրենք դուրս են եղել ոչ թե Կաթողիկոսի, այլ Աստծո, Հիսուսի դեմ, այս ամենը մեր ազգի դեմ է։ Մեր ազգի լինել-չլինելու հարցն է դրված»,- ասել է Նոր Նորքի մեկ այլ բնակիչ։
Սուրբ Աստվածածին եկեղեցու դպիրներից Արմեն Մարկոսյանը դադարել է խորան բարձրանալ 2025 թ. դեկտեմբերի 18-ի դեպքերից հետո, երբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեսել է Տեր Աշոտին եկեղեցու և Կաթողիկոսի դեմ դուրս եկած եպիսկոպոսների շարքերում։
«Շատ զարմացած եմ, մինչև հիմա էլ զարմացած եմ»,- ասել է Ա. Մարկոսյանը։
Մանրամասն՝ «Շողակաթ Շեմ»-ի տեսանյութում։