Իսրայելը հայտնում է Ալի Լարիջանիին սպանելու մասին
Քաղաքական
13:57 17/03/2026
Տարածաշրջան

Իսրայելը հայտնում է Ալի Լարիջանիին սպանելու մասին

«Իսրայելի պաշտպանության բանակը սպանել է Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիին»,-այս մասին հայտնում է իսրայելական մամուլը։

Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին փետրվարի 28-ից՝ պատերազմի մեկնարկից ի վեր դարձել է պատերազմի սպանության ամենանշանակալի թիրախը։ Այդ մասին գրում է  The Jerusalem Post-ը՝ վկայակոչելով  երեք առանձին աղբյուրների։

Նշենք, որ իրանական կողմը չի հաստատել այս տեղեկությունները։ Ավելի ուշ Լարիջանի սպանության մասին հայտարարել է նաև Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ Այդ լուրերին ի պատասխան՝ իրանական ԶԼՄ-ները գրել էին, որ Լարիջանիից շուտով ուղերձ կհրապարակվի: Րոպեներ առաջ Լարիջանի անունից «Դենա» նավի անձնակազմի հուղարկավորման առնչությամբ ուղերձ է հրապարակվել։ 

Իսրայելի պաշտպանության բանակը նաև հաստատել է, որ սպանել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Բասիժ կիսառազմական աշխարհազորի ղեկավար Ղոլամռեզա Սոլեյմանիին ու նրա տեղակալ Սեյեդ Քարիշիին։
 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իսրայելը հայտնում է Ալի Լարիջանիին սպանելու մասին