Նույնացնել ՔՊ-ի ու ՀՀ-ի շահը՝ ախմախություն է. Շարմազանով
Քաղաքական
17:04 17/03/2026
Հայաստան

Նույնացնել ՔՊ-ի ու ՀՀ-ի շահը՝ ախմախություն է. Շարմազանով

«Լինի Մոսկվայում, թե՝ Բրյուսսելում, ես պաշտպանել ու պաշտպանելու եմ բացառապես ՀՀ պետական շահը, որից նիկոլականները հեռու են»,-ֆեյսբուքյան գրառման մեջ ասում է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «ՀՀԿ պատվիրակությունը ՌԴ Հանրային պալատում մասնակցել է հայ-ռուսական հարաբերություններին նվիրված միջոցառմանը։

Ծավալուն ելույթով հանդես եմ եկել, որտեղ բարձրաձայնել եմ հայ-ռուսական հարաբերությունների արդի մտահոգիչ իրավիճակի, ՀՀ անվտանգային սպառնալիքների,Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի,արցախահայերի բռնազավթման ու Բաքվում պահվող հայ ռազմագերիներիճակատագրի վերաբերյալ։

Խոսել եմ բաց առկա խնդիրներից։

Խոսել եմ ՀՀ-ին սպառնացող մարտահրավերներից։

Մատնանշել նաև ռուսական կողմի թերացումների մասին։

Բայց արի ու տես, որոշ քպ-ականներ անամոթաբար ելույթիս մեջ տեսել են «ՀՀ-ի դեմ մատնագրեր»։

Ուրեմն ուշադիր լսեք, ՀՀ-ի դեմ գործել ու գործում եք դուք՝ տանելով ՀՀ-ն վիլայեթացման։

Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչել եք դուք։

Հայ- ռուսական երբեմնի հայանպաստ օրակարգը քանդել եք դուք։

Անկախության հռչակագրի դեմ գործում եք դուք։

Մնում էր Հայաստանն ադրբեջանացման տանող խմբակն ինձ պետական մտածողության դասեր տար։

Դուք ՀՀ-ի հետ ի՞նչ կապ ունեք։

Նույնացնել ՔՊ-ի ու ՀՀ-ի շահը՝ ախմախություն է։

Ու վերջում. իմ ելույթը վատ են տարել ՌԴ- ում բնակվող որոշ ադրբեջանամետ շրջանակներ ու որոշ քպ-ականներ։

Իսկ ես գտնում եմ ,որ հայ-ռուսական իրական ու փոխշահավետ դաշնակցությունը բխում է ՀՀ պետական շահից,որից դուք շատ հեռու եք»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նույնացնել ՔՊ-ի ու ՀՀ-ի շահը՝ ախմախություն է. Շարմազանով