Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
-NBC News-ը հաղորդում է, որ ԱՄՆ չորս նախկին նախագահներից ոչ մեկը ԱՄՆ ներկայիս առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ զրույցներում չի արտահայտել իր աջակցությունը Իրանի դեմ գործողությանը ։
-Բահրեյնի և Քուվեյթի օդային տարածքը փակ կլինի 18-րդ օրն անընդմեջ։
-Քաթարի ՀՕՊ համակարգերը որսացել են Իրանից արձակված մի քանի հրթիռներ։ Այդ մասին հայտնել է էմիրաթների պաշտպանության նախարարությունը։
-Հորմուզի նեղուցի անապահովությունը պայմանավորված չէ Իրանի գործողություններով, այլ Մերձավոր Արևելքում ընդհանուր լարվածությամբ։ Նման հայտարարություն է արել Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
-ԱՄՆ կենտրոնական հրամանատարության տվյալներով՝ ԱՄՆ զինված ուժերը Իրանի դեմ ռազմական գործողության ընթացքում իրականացրել են ավելի քան 6500 մարտական թռիչք։
-Իրանի նոր գերագույն առաջնորդ այաթոլլահ Մոջթաբա Խամենեին լավ է զգում և կարող է շուտով նոր ուղերձով հանդես գալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Էսմայիլ Բաղային։
-ԱՄՆ հետախուզական գործակալությունները կարծում են, որ Իրանի ղեկավարությունը մնում է իշխանության գլուխ և ներքին պառակտման նշաններ չի ցուցաբերում։ Այդ մասին հաղորդում է The Washington Post-ը։
-Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել են, որ նոր լայնածավալ հարվածներ են հասցրել Թեհրանին, ինչպես նաև հայտարարել են Բեյրութում «Հեզբոլլահ»-ի ենթակառուցվածքները խոցելու մասին։
-Պենտագոնի պաշտոնյաները Թրամփին ներկայացված ռազմական ծրագրերում ներառել են Իրանի հետ հակամարտության հնարավոր ավարտի առաջարկներ։ Լուրը հաղորդում է NBC News-ը։
-Իրանական անօդաչու սարքերը հարձակվել են ԱՄԷ-ի կազմում գտնվող Ֆուջեյրա էմիրության նավթարդյունաբերական գոտու վրա։ Հարվածի մասին հայտնում է էմիրության մամուլի ծառայությունը։
-Ըստ Shafaq News-ի Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը հրթիռային հարվածների է ենթարկվել։
- Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստաբը հայտարարել է, թե ԱՄՆ-ն չի տեղեկացրել իր եվրոպացի դաշնակիցներին Իրանի դեմ ռազմական գործողության իր ծրագրերի մասին, սակայն Վաշինգտոնը այս հարցի շուրջ ներկայումս կապի մեջ է Փարիզի, Լոնդոնի և Բեռլինի հետ։
- «Ալ Արաբիա»-ն հաղորդել է, որ Թեհրանի հյուսիսում գտնվող Էլահիե թաղամասում, որը համարվում է քաղաքի ամենահեղինակավորներից մեկը, մի քանի պայթյուններ են տեղի ունեցել։
-Իրաքի «Իսլամական դիմադրությունը» սկսել է օպտիկամանրաթելային FPV անօդաչու թռչող սարքեր օգտագործել ԱՄՆ ռազմական օբյեկտների, այդ թվում՝ Բաղդադի միջազգային օդանավակայանի մոտ գտնվող Վիկտորիա ավիաբազայի վրա հարձակվելու համար։
- «Շաֆաք Նյուզ»-ը հաղորդել է, որ Իրաքի հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են չորս անօդաչու թռչող սարքեր, որոնք փորձել էին հարձակվել Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա։
-Իրաքի վարչապետի մամուլի խոսնակ Սաբահ ալ-Նումանը հայտարարել է թե Իրաքի հարավում գտնվող աշխարհի ամենամեծ նավթահանքերից մեկի՝ Մաջնունի և Բաղդադի կենտրոնում գտնվող «Ալ Ռաշիդ» հյուրանոցի վրա հարվածները ահաբեկչական հարձակումներ են և բացասական հետևանքներ կունենան երկրի համար։
-Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները որոշել են ժամանակավորապես մասամբ փակել երկրի օդային տարածքը։ Որոշման մասին հայտարարել է տեղի քաղաքացիական ավիացիայի վարչությունը։
- Իրանի արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է թե իրանի իշխանությունները պատրաստ են անորոշ ժամանակով շարունակել ռազմական գործողությունները և ներկայումս չեն կենտրոնանում տարածաշրջանում առկա հակամարտության դիվանագիտական լուծման որոնման վրա։
-Ըստ The Daily Telegraph-ի, Իրանի նոր գերագույն առաջնորդ այաթոլլահ Մոջթաբա Խամենեին փետրվարի 28-ին խուսափել է մահից՝ լքելով հարձակման ենթարկված շենքը ավիահարվածից կարճ ժամանակ առաջ։
-Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան և Ֆրանսիան մտահոգություն են հայտնել Լիբանանում ռազմական լարվածության վերաբերյալ՝ կոչ անելով Լիբանանի և Իսրայելի իշխանություններին բանակցել։
- «Ալ Ջազիրա»-ն հաղորդել է, որ Բանդար Աբբասում՝ Իրանի խոշորագույն նավահանգստային քաղաքներից մեկում, տեղի են ունեցել մի քանի հզոր պայթյուններ։
-ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իրանը ձգտում է ոչ միայն մշակել, այլև օգտագործել միջուկային զենք։
- «Ալ Հադաթ»-ը հաղորդել է, որ Թեհրանում գտնվող «Բասիջ» աշխարհազորի շտաբ-բնակարանը ենթարկվել է օդային հարձակման։
- «Ալ Ջազիրա»-ն հաղորդել է, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հերքել է ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվեն Ուիտկոֆի հետ իր ենթադրյալ շփումների մասին տեղեկությունները։
-Բահրեյնը հայտարարել է, որ հակամարտության ընթացքում խոցել է մոտ 130 իրանական հրթիռ և 220 անօդաչու թռչող սարք։
-ABC-ն հաղորդել է, որ Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողության ընթացքում վիրավորվել է մոտ 200 ամերիկացի զինծառայող։
Լրատվական հոսքի ամփոփումը՝ ՏԱՍՍ-ից։