«Հրապարակ». Առուշը որոշել է երկու լարի վրա խաղալ
Օրվա մամուլ
08:40 17/03/2026
Հայաստան

«Հրապարակ». Առուշը որոշել է երկու լարի վրա խաղալ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանի հրաժարականի դիմումը պայմանավորված է համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի քաղաքական դիրքորոշմամբ, ավելի կոնկրետ ասած՝ ճամբարափոխությամբ։ Ժամանակին ընդդիմադիր և Նիկոլ Փաշինյանին «սյունյաց ողջույններով» դիմավորելու ակցիան կազմակերպած Առուշանյանը, որը կալանք կրեց, 2021 թվականին էլ «Հայաստան» դաշինքի անդամ էր, սահուն անցում է կատարել դեպի իշխանական ճամբար և վերջերս անգամ Ալեն Սիմոնյանի ծննդյան խնջույքին է մասնակցել։

Բայց նա փորձում է երկու լարի վրա խաղալ՝  համայնքապետարանում վստահեցրել է, որ ընտրություններին ՔՊ-ի օգտին չի աշխատելու, ՔՊ-ին էլ վստահեցնում է, որ Գորիսն իրենցն է, և նախօրեին ինքնակամ միացել էր Փաշինյանի քարոզարշավին, երբ վերջինս Գորիսում էր։ Հենց այս քայլն է, ըստ լուրերի, Յոլյանի համար որոշիչ։

Նա, մեր տեղեկություններով, ընդդիմադիր մի քանի շրջանակներից առաջարկներ ունի, բայց որոշել է ընդունել Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանի» առաջարկը և առաջիկայում կհայտարարի այդ մասին։ Համայնքապետարանի մեր աղբյուրը պատմեց, որ երեկ կոլեկտիվում սգի տրամադրություն է եղել, ոմանք ափսոսել են Յոլյանի հեռանալու առիթով, մյուսներն էլ հասկացել են, որ կորցրել են և՛ երբեմնի ընդդիմադիր համայնքապետին, և՛ նրա տեղակալին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Առուշը որոշել է երկու լարի վրա խաղալ