Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր կյանքը խաթարված է հակաեկեղեցական արշավին միացած քահանայի պատճառով
Հասարակություն
10:38 17/03/2026
Հայաստան

Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր կյանքը խաթարված է հակաեկեղեցական արշավին միացած քահանայի պատճառով

Նոր Նորքի առաջին զանգվածի Սուրբ Աստվածածին եկեղեցու համայնքն այսօր բաժանված է երկու մասի. հավատացյալների մեծ մասն այլևս չի այցելում այս սրբավայր, պատճառը հոգևոր հովիվ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանի հակաեկեղեցական արշավին միանալն է:  Երբեմնի ակտիվ ու համախմբված համայնքն այսօր, ըստ էության, մասնատված է, հոգևոր հովվի հակաեկեղեցական արշավին միանալու որոշումը մեծ վնաս է հացրել համայնքի բնակիչներին:

«Չեմ կարող գնալ մի տեղ, որտեղ քահանա կա, ով եկեղեցու նվիրպետական կարգին դեմ է, իրենք իրենց դուրս են դրել եկեղեցուց»,- նշել է քաղաքացիներից մեկը։ 

«Իրենք դուրս են եղել ոչ թե Կաթողիկոսի, այլ Աստծո, Հիսուսի դեմ,  այս ամենը մեր ազգի դեմ է։ Մեր ազգի լինել-չլինելու հարցն է դրված»,- ասել է Նոր Նորքի մեկ այլ բնակիչ։ 

Սուրբ Աստվածածին եկեղեցու դպիրներից Արմեն Մարկոսյանը դադարել է խորան բարձրանալ 2025 թ. դեկտեմբերի 18-ի դեպքերից հետո, երբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեսել է Տեր Աշոտին եկեղեցու և Կաթողիկոսի դեմ դուրս եկած եպիսկոպոսների շարքերում։ 

«Շատ զարմացած եմ, մինչև հիմա էլ զարմացած եմ»,- ասել է Ա. Մարկոսյանը։ 

Մանրամասն՝ «Շողակաթ Շեմ»-ի տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր կյանքը խաթարված է հակաեկեղեցական արշավին միացած քահանայի պատճառով