Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրանը հայտարարել է, որ Լարիջանիի մահը չի փոխի երկրի քաղաքական համակարգը
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի մահը չի ազդի երկրի քաղաքական համակարգի կայունության վրա, որը ամուր և դիմացկուն է։ Այս մասին «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում հայտարարել է արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ։
Դիվանագետի խոսքով, մեկ անհատի ներկայությունը կամ բացակայությունը ի վիճակի չէ ցնցել Իրանի քաղաքական կառուցվածքը։
Արաղչին հավելել է, որ համակարգում չկա ավելի կարևոր դեմք, քան Գերագույն առաջնորդը, բայց նույնիսկ Ալի Խամենեիի մահից հետո ամեն ինչ շարունակել է գործել։
Ըստ Իրանի ԱԳ նախարարի, Միացյալ Նահանգներն ու Իսրայելը դեռ չեն գիտակցել, որ Իրանի կառավարությունը հույսը չի դնում մեկ անհատի վրա։
«Իհարկե, անհատները ազդեցիկ են, և յուրաքանչյուր մարդ խաղում է իր դերը՝ ոմանք ավելի լավ, ոմանք ավելի վատ, ոմանք ավելի քիչ, բայց կարևորն այն է, որ Իրանի քաղաքական համակարգը շատ ամուր կառուցվածք ունի»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ նախօրեին Իրանը հաստատել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար և Իրանի կառավարության կարևոր դեմք Ալի Լարիջանիի սպանությունը: Նրա որդին՝ Մորտազան, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը և անվտանգության աշխատակիցները նույնպես զոհվել են: Թեհրանը պնդում էր, որ Լարիջանին մահացել է Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից իրականացված հարվածի արդյունքում: Իրանի նախագահ Մաը և ԻՀՊԿ-ն խոստացել էին դաժան վրեժ լուծել պաշտոնյայի մահվան համար: