Դու կարող ես պարտվել մարտը, բայց իրավունք չունես պարտվել ապագան. Միքայել Դարբինյան
Քաղաքական
16:35 18/03/2026
Հայաստան

Դու կարող ես պարտվել մարտը, բայց իրավունք չունես պարտվել ապագան. Միքայել Դարբինյան

«Այսօր տեսնում ենք ռազմավարական դաշնակիցների հետ հարաբերությունների վաթարացում, միջազգային հարթակներում Հայաստանի սուբյեկտայնության ոչնչացում, տարածաշրջանում էսկալացիաներին համարժեք արձագանքելու, հակազդելու, դիրքավորվելու ունակությունների բացակայություն։ Հայաստանը հիմա իր ամենախոցելի ժամանակներն է ապրում, զսպող մեխանիզմներից զուրկ՝ թե ռազմական, թե դիվանագիտական առումներով»,-հայտարարեց ԱՄՆ նախկին դիվանագետ,  անվտանգոթյան փորձագետ Միքայել Դարբինյանը՝ ելույթ ունենալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության ծրագրի շնորհանդեսի ժամանակ։

Նա ընդգծեց, իրար հետևից պատերազմներում պարտվելով, հազարավոր զոհերից, տարածքային կորուստներից հետո քաղաքացիներն իրենց անվտանգ չեն զգում։

«Դու կարող ես պարտվել մարտը, բայց իրավունք չունես պարտվել ապագան, այն ապագան, որ ժառանգելու են այսօրվա երիտասարդները։ Պարտությունից հետո ոչ թե աշխարհից նեղանալու, մեկուսանալու, այլ հստակ, սառը հաշվարկների քաղաքականություն է պարտադրում։ Սա նշանակում է  ազգային շահերի սթափ սահմանում և հետևողական  առաջմղում, սա նշանակում է անցում էմոցիոնալությունից դեպի սառը դատված ռազմավարական պլան։ Դիվանագիտությունը պասիվ հարմարվողականության մասին չէ, և բանակցային գործընթացների տրամաբանության մեջ կարևոր է կարմիր գծեի առկայությունն ու պահպանումը․ Սեփական ազգային շահերի պաշտպանությունը երկարատև խաղաղության գլխավոր նախապայմանն են»,-ընդգծեց նա։

Ելույթի մանրամասները՝  տեսանյութում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder