Իրանում այս պատերազմը դիտարկում են նաև հնարավորություն այդ երկրի համար հետպատերազմական պայմանների առումով. Ոսկանյան
Քաղաքական
12:02 18/03/2026
Հայաստան

Իրանում այս պատերազմը դիտարկում են նաև հնարավորություն այդ երկրի համար հետպատերազմական պայմանների առումով. Ոսկանյան

«Իրանում այս պատերազմը դիտարկում են ոչ միայն որպես բարդագույն մարտահրավեր, այլ նաև հնարավորություն այդ երկրի համար հետպատերազմական պայմանների առումով»,- նշել է իրանագետ, «Հայրենիք» կուսակցության անդամ Վարդան Ոսկանյանը։

Ըստ նրա, այս համատեքստում Հորմուզի նեղուցը դիտարկվում է չափազանց կարևոր գործոն. «Եթե մինչև այսօր Իրանի ներսում գրեթե բացառապես փորձագիտական մակարդակում էր խոսվում նեղուցով նավարկության պայմանները հօգուտ Թեհրանի փոփոխելու մասին, ապա այսօր այդ մասին հայտարարել է նաև Իրանի ԱԳ նախարար Արաղչին»։ 

«Կատարյան «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա, մասնավորապես, նշել է, որ Հորմուզի նեղուցի և դրանով անցման կարգավորումները պետք է գծագրվեն այնպես, որպեսզի դրանք գործեն՝ ապահովելու խաղաղ նավարկությունը՝ հաշվի առնելով Իրանի և տարածաշրջանի շահերը։ 

Շատ դիվանագիտական այս ձևակերպման տակ Իրանում ակներևաբար հասկանում են Հորմուզի նեղուցի կառավարումը և անվտանգության ապահովումը ստանձնելը հետպատերազմական Մերձավոր Արևելքում, ինչը հենց այս պահին էլ փաստացի իրականացվում է Թեհրանի կողմից»,- գրել է Ոսկանյանը։ 

Նա առանձնացրել է նույն հարցազրույցի ժամանակ ԱԳ նախարարի արտահայտած մտեքերից ևս մեկն ու գրել. «Որպեսզի էլ ավելի հասկանալի լինի, թե Իրանի ռազմաքաղաքական համակարգի կարևոր դեմքերն ինչպես են վերաբերում այս պատերազմում իրենց հնարավոր զոհվելուն, բավարար է ծանոթանալ այդ երկրի ԱԳ նախարար Արաղչիի արձագանքին իր իսկ զոհվելու հնարավորությանը։

Կատարյան «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությանը հարցազրույցում նա ժպտալով ասում է՝ «Եթե ԱԳ նախարարը ինչ-որ ժամանակ նահատակվի, ի վերջո, մեկ այլ անձ կա, որ կգա և կստանձնի պաշտոնը»»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder