Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պատրաստված լինելը Հայաստանի պարագայում պարտադիր է. «Ուժեղ Հայաստանի» անվտանգության ծրագրի միջազգային փորձագետ
«Հայաստանի սահմանները պարզապես գծեր չեն քարտեզի վրա, Հայաստանի սահմաններում է դառնում անվտանգությունն իրական»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագրի շնորհանդեսին ունեցած ելույթում ասաց Հունաստանից հատուկ նշանակության զորքերի փորձագետ Էֆտիմիս Տուրտիդիսը։
Նա նշեց, որ Հայաստանը գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ երբեք չի եղել անվտանգության երաշխիք. «Այսպիսով, պատրաստված լինելը Հայաստանի պարագայում պարտադիր է, թույլ կտա պաշտպանել երկիրն ու ժողովրդին»։
Փորձագետը կարևորեց զինվորների վերապատրաստումը. «Առանց վերապատրաստման, նույնիսկ լավագույն տեխնոլոգիական հնարավորությունները կլինեն սահմանափակ, իսկ մարտական պատրաստվածությամբ հայ զինվորները կկարողանան ունենալ հստակություն, պատրաստվածության բարձր մակարդակ, կկարողանան միասին աշխատել նույնիսկ շատ դժվարին պայմաններում»։
«Ուժեղ բանակի, բանակային կազմի նպատակը հակամարտությունը չէ, նպատակը խաղաղությունն է։ Խաղաղությունը պատերազմի բացակայությունը չէ, խաղաղությունը կայունությունն է, հնարավորություն, որ ընձեռվում է մարդկանց՝ ապրելու առանց վախի, թույլ է տալիս ազգին կենտրոնանալ զարգացման, կրթության վրա։
Ինձ համար մեծ պատիվ է լինել այս կարևոր ջանքի մի փոքր մասնակիցը, կիսվել իմ գիտելիքով, փորձառությամբ Հայաստանում Զինված ուժերի մասնագետների հետ»,- ասաց Էֆտիմիս Տուրտիդիսը։