Արցախցի զnhված զինծառայողի քրոջ երեխաների ներկայությամբ ձերբակալել են ֆեյսբուքում Փաշինյանի հասցեին հնչեցված բռնnւթյան կոչի համար. փաստաբան
Իրավունք
07:44 18/03/2026
Հայաստան

Արցախցի զnhված զինծառայողի քրոջ երեխաների ներկայությամբ ձերբակալել են ֆեյսբուքում Փաշինյանի հասցեին հնչեցված բռնnւթյան կոչի համար. փաստաբան

Երեկ ուշ երեկոյան արցախի փաստաբան Ռոման Երիցյանը հայտնել է, որ քիչ առաջ հինգ երեխաների ներկայությամբ (որից երեքը մանկահասակ) Նոր Հաճնում գտնվող իր բնակվայրից ձերբակալել և Դիլիջանի քննչական բաժին են տեղափոխել արցախցի զոհված զինծառայողի քրոջը։

«Ձերբակալելու պատճառը՝ ֆեյսբուքյան հարթակում Փաշինյանի հասցեին հնչեցված բռնության կոչ»,- գրել  նա։ 

Ավելի ուշ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտնել է, որ անչափահաս երեխաների մայրն արդեն տանն է, բայց մարտի 18-ին նորից հարցաքննության են կանչել։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder