Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Միքայել Սրբազանը կարող է ներկա լինել պատարագին, բայց չի կարող պատարագ մատուցել. Վերաքննիչի որոշումը
Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ որոշեց թույլ տալ ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանին մասնակցել Շիրակի մարզի առաջնորդանիստ Յոթ վերք եկեղեցում մատուցվող կիրակնօրյա պատարագներին, այդ ընթացքում սահմանափակումները կիրառելի են ամբողջ ծավալով։
Նախագահող դատավորը պարզաբանեց, որ պատարագին ներկա գտնվելը չի ենթադրում դրան մասնակցություն, Միքայել Սրբազանը չի կարող մատուցել պատարագ։
Դատարանը չբավարարեց փաստաբանական խմբի միջնորդությունը` Սրբազանի խափանման միջոց տնային կալանքը վերացնելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հունիսի 28-ին կալանավորվել էր երկու մասով, այնուհետև կալանքի ժամկետը երկարաձգվել էր։ Միքայել Սրբազանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):
Դատարանը մեղավոր է ճանաչել Միքայել Սրբազանին ՔՕ 422-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում։ Նա 2025 թ. հոկտեմբերի 3-ին դատարանի որոշմամբ դատապարտվել է երկու տարվա ազատազրկման։
2026 թ. դատարանի փետրվարի 6-ի որոշմամբ Միքայել Սրբազանի կալանքը վերացվել էր, նրա նկատմամբ կիրառվել էր տնային կալանք։